Սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի առանց հանդիսատեսի

Սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի առանց հանդիսատեսի

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Armsport.am: Սամբոյի աշխարհի 2020 թ. առաջնությունը, որն անցկացվելու է Սերբիայում, կանցկացվի առանց հանդիսատեսի: Այս մասին ТАСС-ին հայտնել են սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) մամուլի ծառայությունից:

Մրցույթն անցկացվելու է՝ հաշվի առնելով մարզիկների տեղաշարժի սահմանափակումները, ինչպես նաև մրցասպարեզում անվտանգության բոլոր միջոցառումների և սոցիալական հեռավորությունների պահպանմամբ:

Մրցաշարը կանցկացվի սերբական Նովի Սադ քաղաքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում