Մանչեսթեր Սիթին պայմանագիր է պատրաստում Մեսսիի համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Մանչեսթեր Սիթին» պայմանագիր է պատրաստում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի համար: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
Նշվում է, որ 2021 թվականի հունվարին «քաղաքայինները» պատրաստվում է առաջարկ անել արգենտինացուն: Կատալոնացիների ավագը կարող է ակումբների հետ բանակցություններ վարել, քանի որ մինչև «Բարսելոնայի» հետ պայմանագրի ավարտը 6 ամիս է մնում:
Անգլիական ակումբն ուզում է համոզել Մեսսիին միանալ «Մանչեսթեր Սիթիին»՝ օգտվելով նրա ու կատալոնական ակումբի ղեկավարության բարդ հարաբերություններից: