Վանի դարպասապահը մեկնել է առաջնագիծ

Վանի դարպասապահը մեկնել է առաջնագիծ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Sport.times.am: Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին դարպասապահ, ազգային հավաքականի թեկնածու, Չարենցավանի «Վանի» ֆուտբոլիստ Հենրի Ավագյանը մեկնել է առաջնագիծ: Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

«Քիչ առաջ մեր դարպասների պաշտպան Հենրի Ավագյանը մեկնեց պաշտպանելու Արցախը, արցախցիների և ամբողջ հայ ազգի ապրելու և կամքի ազատ արտահայտման իրավունքը։ Բարով վերադառնաս»,- ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում