Վրաստանի դեմ խաղի նախախաղային ասուլիսին կմասնակցեն Կապառոսն ու Գևորգ Ղազարյանը

Վրաստանի դեմ խաղի նախախաղային ասուլիսին կմասնակցեն Կապառոսն ու Գևորգ Ղազարյանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Sport.times.amՆոյեմբերի 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի հանդիպումը՝ Թբիլիսիում հյուրընկալվելով Վրաստանի հավաքականին:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ Խոակին Կապառոսի և Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը Վրաստանում կկայանա նոյեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին, և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում