Աղբյուր. Ռեալն ու Ինտերը փոխանակում են պատրաստում

Աղբյուր. Ռեալն ու Ինտերը փոխանակում են պատրաստում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Armsport.amՄադրիդի «Ռեալն» ու Միլանի «Ինտերը» ֆուտբոլիստների փոխանակում են պատրաստում:

Sky-ի փոխանցմամբ, Մադրիդ կարող է գնալ Քրիստիան Էրիկսենը, իսկ հակառակ ուղղությամբ ճանապարհ կընկնի Իսկոն:

Կողմերն արդեն քննարկել են հնարավոր տրանսֆերը: «Ռեալն» Իսկոյին գնահատում է 60-70 մլն եվրո:

Նախկինում կար տեղեկություն, որ «Ինտերը» Էրիկսենին կարող է փոխանակել «Արսենալից»՝ Ջակայի կամ «Մանչեսթեր Յունայթեդից»՝ Ֆրեդի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում