Կայացել է ՀՖՖ գործկոմի հերթական նիստը

Կայացել է ՀՖՖ գործկոմի հերթական նիստը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Sport.times.amՆոյեմբերի 27-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

ՀՖՖ Գործադիր մարմինը հաստատել է ՀՖՖ հերթական ժողովի անցկացման վայրը, օրը և ժամը: Ժողովը կկայանա դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում:

ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի կանոնակարգում ակումբներում գլխավոր մարզչի պարտականությունների փաստացի կատարման վերաբերյալ լրացումների որոշումը հետաձգվել է մինչև ՀՖՖ Գործկոմի հաջորդ նիստը: Առաջարկվել է հոդվածի տեքստի լրամշակում:

Հաստատվել է ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի 2020/21 թվականների մրցաշրջանի գործունեության հաշվետվությունը:

Քննարկվել են նաև այլ հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում