Ես շնչահեղձ էի լինում Չելսիում. Մոուրինյու

Ես շնչահեղձ էի լինում Չելսիում. Մոուրինյու

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Տոտենհեմի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն վերհիշել է «Չելսիում» անցկացրած իր տարիները, հաղորդում է Goal. com-ը:

«Այնտեղ այնպիսի ճնշում էի զգում ինձ վրա, որ դժվար է նկարագրել: Թիմը մեծ գումարներ էր ծախսում տրանսֆերների վրա և այդ պատճառով վայրկենական արդյունք էր պահանջում:

Այժմ մարզիչներն այդպիսի «ագրեսիայի» չեն հանդիպում: Ես անցել եմ այդ ամենի միջով և դա արել եմ պատվով:

«Տոտենհեմում» ինձ շատ ավելի հարմարավետ եմ զգում: Այժմ մյուսների հերթն է»,- ասել է պորտուգալացին:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի «Չելսի»-«Տոտենհեմ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 29-ին, ժամը՝ 20:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում