Մեսսիի մարզաշապիկներն ամենաշատն են վաճառվել ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Armsport.am: Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մարզաշապիկները 2020-ին ամենաշատն են վաճառվել ԱՄՆ-ում, տեղեկացնում է Soccer-ը:
Մեսսին առաջատար դիրքեր է զբաղեցնում 19 նահանգներում:
Երկրորդ տեղը գրավում է «Չելսիի» հարձակվող Կրիստիան Պուլիշիչը:
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: