Ռոնալդուն անթերի է. նա մեծ գումարներ է վաստակում, բայց ու՞ր է այդ տղայի անհատականությունը. Էմիր Կուստուրիցա

Ռոնալդուն անթերի է. նա մեծ գումարներ է վաստակում, բայց ու՞ր է այդ տղայի անհատականությունը. Էմիր Կուստուրիցա

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Armsport.am: Հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան, ով այժմ զբաղված է «Մարադոնա» ֆիլմի նկարահանություններով, հայտնել է, որ այլևս չի պատրաստվում ֆուտբոլիստների մասին ֆիլմեր նկարել, տեղեկացնում է Corriere della Sera-ն:

«Այլ ֆուտբոլիստների մասին ֆիլմեր չեմ ստեղծելու; Ի՞նչ կարող եմ ասել Ռոնալդուի մասին. նա անթերի է, բայց ու՞ր է այդ տղայի անհատականությունը:

Ինչպիսի՞ պատմություններ նա մեզ կարող է պատմել. ոչ մի»,- ասել է Կուստուրիցան:

Հիշեցնենք, որ Ռոնալդուի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2022 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում