Նեյմարը կերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, միայն եթե ակումբը գնի Մեսսիի տրանսֆերը

Նեյմարը կերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, միայն եթե ակումբը գնի Մեսսիի տրանսֆերը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը ցանկություն էր հայտնել նորից նույն թիմում խաղալ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:

Barca Universal-ը տեղեկացնում է, որ բրազիլացի հարձակվողը դադարեցրել է բանակցությունները նոր պայմանագրի շուրջ: Նեյմարը տեղեկացրել է փարիզյան ակումբի ղեկավարությանը, որ կերկարաձգի պայմանագիրը միայն այն դեպքում, եթե ՊՍԺ տեղափոխվի Լիոնել Մեսսին:

Նեյմարի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն ցանկանում է 2021 թվականի ամռանը ձեռք բերել Լիոնել Մեսսիի տրանսֆերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում