Բոլորը տեսան՝ ինչ տեղի ունեցավ. Մխիթարյանը՝ Սասուոլոյի դեմ խաղի մասին

Բոլորը տեսան՝ ինչ տեղի ունեցավ. Մխիթարյանը՝ Սասուոլոյի դեմ խաղի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.amՖուտբոլի Իտալիայի Ա սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալել էր «Սասուոլոյին» ու խաղն ավարտեց 0-0 հաշվով:

Առաջին կեսի վերջնամասում՝ 41-րդ րոպեին տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց Պեդրոն։ 45-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ, սակայն այն չեղարկվեց VAR համակարգով, քանի որ Էդին Ջեկոն խախտել էր խաղի կանոնները այդ դրվագում։

«Ռոմայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է այդ խաղի մասին:

«Չնայած մնացինք 10 հոգով՝ լավ էինք խաղում, մի քանի գոլային հնարավորություն ունեցանք:Չեմ պատրաստվում խոսել մրցավարի մասին, բոլորը տեսան՝ ինչ տեղի ունեցավ: Բավական է միայն նկարներին նայել:

Բարկացած ենք տեղի ունեցածի պատճառով: Բարկացած եմ, որ գոլս 2-րդ անգամ չհաշվվեց: Բարկացած եմ, որ Պեդրոն հեռացվեց նույնիսկ եթե 2-րդ դեղին քարտը արդար էր: Կկենտրոնանանք մյուս խաղերի վրա»,– Մխիթարյանի խոսքերն է փոխանցում Football Italia-ն՝ հղում անելով Sky Sport-ին:

Մխիթարյանը խոսել է նաև «Ռոմայի»՝ Իտալիայի չեմպիոն դառնալու հավանականության մասին:

«Դեռ վաղ է խոսել այդ մասին: Հավասարություն կա: Մրցաշրջանը երկար է, մեր ուժերի ներածին չափով կանենք ամեն ինչ, որ Չեմպիոնների լիգայի մասնակցության հնարավորություն ստանանք»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում