Կավանին պատմել է, թե ինչու է մերժել Յուվենտուսի ու Ինտերի առաջարկները

Կավանին պատմել է, թե ինչու է մերժել Յուվենտուսի ու Ինտերի առաջարկները

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին խոստովանել է, որ առաջարկներ է ունեցել «Յուվենտուսից» ու «Ինտերից», սակայն մերժել է:

«Ես միշտ շնորհակալ եմ լինելու «Նապոլիին»: Հենց այդ պատճառով եմ ես մերժել իտալական ակումբների, այդ թվում «Յուվենտուսին» ու «Ինտերին»:

Ես չէի կարող այդպես վարվել նեապոլիտացիների հետ: Ես միշտ ընկալում եմ այդ քաղաքը ջերմությամբ: Ես գիտեմ, որ շատ բան եմ արել «Նապոլիի» համար: Հասկանում եմ, որ մինչև հիմա ինձ այնտեղ ջերմ են վերաբերվում»,- Կավանիի խոսքն է մեջբերում Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Կավանին հոկտեմբերին պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում