Vbet ՀՊԼ. Արարատը նվազագույն հաշվով հաղթեց Վանին

Vbet ՀՊԼ. Արարատը նվազագույն հաշվով հաղթեց Վանին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.amVBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղում «Վանն» ընդունել էր «Արարատին» (0-1):

Առաջին խաղակեսի վերջնամասում գոլի հեղինակ դարձավ Ուռոշ Նենադովիչը:

Այսպիսով, «Արարատը» վաստակեց 18 միավոր և դրանց քանակով հավասարվեց առաջատարներին՝ «Ալաշկերտին» և «Արարատ-Արմենիային»: «Վանն» իր ակտիվում ունի 10 միավոր և գտնվում է 7-րդ դիրքում:

Տեսանյութը՝ ստորև:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում