Միլանը նոր պայմանագիր է առաջարկել Կեսյեին

Միլանը նոր պայմանագիր է առաջարկել Կեսյեին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am«Միլանը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեի հետ: Այս մասին հաղորդում է tuttomercatoweb.com-ը

Հաղորդվում է, որ միլանյան ակումբը բանակցությունների մեջ է մտել ֆուտբոլիստի գործակալի հետ նոր համաձայնագրի վերաբերյալ: Ռոսոներիները իվուարցուն առաջարկում են պայմանագիր մինչև 2024 թվականը՝ աշխատավարձերի բարձրացմամբ:

Ավելի վաղ խոսակցություններ կային, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Վեսթ Հեմն» ու «Մոնակոն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում