Ըմբշամարտի աշխարհի գավաթ. հայ մարզիկները սկսում են պայքարը

Ըմբշամարտի աշխարհի գավաթ. հայ մարզիկները սկսում են պայքարը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.amԲելգրադում այսօր կմեկնարկի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը: Սկզբում մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին:

Առաջին մրցումային օրը Հայաստանի հավաքականից մրցագորդ դուրս կգան 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, 77 կգ քաշային Կարապետ Չալյանն ու 87 կգ քաշային Արթուր Շահինյանը:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել 8 ըմբիշով և պայքարի մեջ կմտնի դեկտեմբերի 16-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում