Այսօր կկայանա ՉԼ և ԵԼ փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը

Այսօր կկայանա ՉԼ և ԵԼ փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.amԱյսօր՝ դեկտեմբերի 14-ին, կկայանա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին: Ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում:

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆիի վիճակահանությունից առաջ թիմերը կբաժանվեն երկու զամբյուղի: Առաջինում այն ​​ակումբներն են, որոնք խմբային փուլում առաջին տեղն են զբաղեցրել իրենց խմբում, իսկ երկրորդ խմբում՝ երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը։

1-ին զամբյուղ- «Բավարիա», «Ռեալ», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Չելսի», Դորտմունդի «Բորուսիա», «Յուվենտուս», ՊՍԺ:

2-րդ զամբյուղ- «Աթլետիկո», «Բորուսիա» («Մյոնխենգլադբախ»), «Պորտու», «Ատալանտա», «Սևիլիա», «Լացիո», «Բարսելոնա», Լայպցիգ ՌԲ:

Այսօր, 16։00-ին տեղի կունենա նաև Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի վիճակահանությունը։

1-ին զամբյուղ. «Ռոմա», «Արսենալ», «Բայեր», «Ռեյնջերս», ՊՍՎ, «Նապոլի», «Լեսթեր», «Միլան», «Վիլյառեալ», «Տոտենհեմ», Զագրեբի «Դինամո», «Հոֆենհայմ» , «Մանչեսթեր Յունայթեդ», «Բրյուգե», «Շախտյոր», «Այաքս»:

2-րդ զամբյուղ. «Յանգ Բոյզ», «Մոլդե», «Սլավիա» (Պրահա), «Բենֆիկա», «Գրանադա», «Ռեալ Սոսյեդադ», «Բրագա», «Լիլ», «Մաքաբի» (Թել Ավիվ), «Անտվերպեն», «Վոլֆսբերգ», «Ցրվենա Զվեզդա», «Կրասնոդար», «Զալցբուրգ», «Դինամո»(Կիեւ), «Օլիմպիակոս»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում