Զլատանը ապաքինվել է վնասվածքից

Զլատանը ապաքինվել է վնասվածքից

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել Ա Սերիայի 12-րդ տուրի՝ «Ջենոայի» դեմ խաղին :

Հիշեցնենք, որ 39-ամյա շվեդ ֆուտբոլիստը ազդրի խնդիրներ ուներ: Վերջին անգամ Զլատանը խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 22-ին՝ «Նապոլիի» հետ հանդիպմանը:

«Ջենոա»-«Միլան» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում