Ռոնալդո․ Զիդանը լավագույն խաղացողն է, ում հետ ես երբևէ խաղացել եմ

Ռոնալդո․ Զիդանը լավագույն խաղացողն է, ում հետ ես երբևէ խաղացել եմ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն խոսել է «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին։

«Զիդանը լավագույն խաղացողն էր, ում հետ ես երբևէ խաղացել եմ։ Հետո նա դարձավ մարզիչ ու երեք տարի անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայում։ Խաղացող Զիդա՞նը, թե՞ մարզիչ Զիդանը։ Ես ի վիճակի չեմ պատասխանելու այս հարցին»,- Ռոնալդոյի խոսքն է մեջբերում France Football-ը։

Հիշեցնենք, որ France Football-ի վարկածով ֆուտբոլի պատմության լավագույն 11 ֆուտբոլիստների թվում Զինեդին Զիդանը չկար։ Ռոնալդոն ճանաչվել էր պատմության լավագույն կենտրոնական հարձակվող։

Հետևեք մեզ նաև Telegram-ում