Մեսսին կապ չի հաստատել որևէ ակումբի հետ իր տեղափոխության հարցով

Մեսսին կապ չի հաստատել որևէ ակումբի հետ իր տեղափոխության հարցով

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Արգենտինացու պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը։

Goal.com-ի տեղեկություններով՝ 33-ամյա ֆուտբոլիստն ու նրա ներկայացուցիչները կապ չեն հաստատել որևէ ակումբի հետ հնարավոր տեղափոխության հարցով։ Ներկա պահին արգենտինացին ցանկանում է կտրվել այդ ամենից ու ցուցադրել իր լավագույն ֆուտբոլը։

Մեսսին կարծում է, որ իր ապագայի վերաբերյալ շտապ որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։ Ապագայի վերաբերյալ ֆուտբոլիստի պլանների վերաբերյալ տեղեկություն չկա։ Իրավիճակը հասկանալի կդառնա այն ժամանակ, երբ Մեսսին հայտարարությամբ հանդես կգա այս թեմայով։

Հիշեցնենք, որ անցած ամառ Լիոնել Մեսսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից» և հարցում էր ուղարկել ակումբին իր տրանսֆերի համար, որը մերժվել էր։ Մեսսիի տրանսֆերի գնման համար գլխավոր թեկնածուներն են «Պարի Սեն Ժերմենն» ու «Մանչեսթեր Սիթին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում