Ռոման հաղթեց, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Ռոման հաղթեց, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.amԻտալական Ա սերիայի 12-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Տորինոյի» նկատմամբ:

Խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ 27-րդ րոպեին հուժկու հարվածով գրավելով մրցակցի դարպասը: Մինչև ընդմիջման գնալը Վերետուն կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 68-րդ րոպեին Պելեգրինին 3-րդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը, իսկ 5 րոպե անց Բելոտին կրճատեց հաշվի տարբերությունը:

Այս հաղթանակից հետո «Ռոման» 24 միավորով 4-րդն է և 4 միավոր է զիջում առաջատար «Միլանին»:

Տեսանյութը՝ ստորև:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում