Հայտնի է՝ ում օգտին են քվեարկել Ռեալի խաղացողները ՖԻՖԱ-ի Լավագույն մարզիչ անվանակարգում

Հայտնի է՝ ում օգտին են քվեարկել Ռեալի խաղացողները ՖԻՖԱ-ի Լավագույն մարզիչ անվանակարգում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.amՀայտնի է դարձել՝ ինչպես են «Ռեալի» խաղացողները քվեարկել ՖԻՖԱ-ի վարկածով 2020-ի լավագույն մարզչի օգտին:

Մադրիդցիների ավագ Սերխիո Ռամոսն ու կիսապաշտպան Էդեն Ազարը առաջին տեղում նշել են «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի անունը: Լուկա Մոդրիչը նրան նշել է երկրորդ տեղում՝ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկից հետո:

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, որը սեպտեմբերին վարձակալական հիմունքներով տեղափոխվել էր «Տոտենհեմ», Զիդանին չի ընդգրկել The Best-ի լավագույն եռյակում:

Բեյլը նախապատվությունը տվել է Ֆլիկին, Յուրգեն Կլոպին («Լիվերպուլ») և Խուլեն Լոպետեգիին («Սևիլյա»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում