Մեսսին կարիերան կարող է շարունակել Ա սերիայում

Մեսսին կարիերան կարող է շարունակել Ա սերիայում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մեծ հավանականությամբ կհեռանա կատալոնական ակումբից:

Արգենտինացի հարձակվողը չի բացառում տեղափոխությունը «Ինտեր», հաղորդում է OKDiario-ն:

«Պարի Սեն Ժերմենն» ու «Մանչեսթեր Սիթին» այն թիմերի թվում են, որոնք ցանկանում են ձեռք բերել Մեսսիին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում