Կյանքից հեռացել է Արկադի Անդրիասյանը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Դեկտեմբերի 23-ին 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Լեգենդար խաղացողը «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։
Մարզչական կարիերայի ընթացքում էլ երկար տարիներ աշխատել է «Արարատում»։