Պրանդելի. Այս հաղթանակը մեր երկրպագուների համար է

Պրանդելի. Այս հաղթանակը մեր երկրպագուների համար է

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am«Ֆիորենտինայի» մարզիչ Չեզարե Պրանդելին մեկնաբանել է Ա Սերիայում «Յուվենտուսի» դեմ տարած հաղթանակը:

«Որոշեցինք, որ սա հարմար խաղ էր ռիսկի դիմելու համար, հակառակ դեպքում վաղ թե ուշ գոլ բաց կթողնեինք: Այս հաղթանակը մեր երկրպագուների համար է, նրանք մեզ հետ միասին տանջվել են: Քրտնաջան աշխատանքը միշտ փոխհատուցվում է:

Ինչ վերաբերում է «Յուվենտուսին», ապա նա այս մրցաշրջանում յուրաքանչյուր մրցաշարում կպայքարի հաղթանակի համար: Պիռլոն լավ թիմ է կառուցում»,- Պրանդելիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում