Ռեալը միացել է Մբապեի համար պայքարին

Ռեալը միացել է Մբապեի համար պայքարին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.amՄադրիդի «Ռեալն» այլևս չի հետաքրքրվում «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Calcimercato-ն՝ հղում անելով El Confidencial-ին:

Մադրիդյան ակումբը ուշադրությունն ուղղել է այլ խաղացողի կողմ: Նշվում է, որ «սերուցքայինները» ուզում են իրենց կազմում տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին:

Մբապեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում