Զիդան. Ուրախ եմ իմ խաղացողների համար, քանի որ չափազանց բարդ խաղ էր

Զիդան. Ուրախ եմ իմ խաղացողների համար, քանի որ չափազանց բարդ խաղ էր

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Գրանադայի» դեմ Լա լիգայի 15-րդ տուրի խաղից հետո (2-0) կիսվել է տպավորություններով:

«Չափազանց բարդ խաղ էր: Նրանք շատ բարձր էին պրեսինգի դիմում: Առաջին կեսը դժվար էր, երկրորդ կեսը ավելի դժվար էր: Ես իսկապես ուրախ եմ իմ խաղացողների համար, քանի որ այսպիսի խաղերը հեշտ չեն: Մենք արժանի էինք հաղթանակին երկրորդ կեսում ցուցադրած խաղով:

Խաղացողները շարունակում են աշխատել ու պատրաստվել յուրաքանչյուր խաղի: Դա այն է, ինչ նրանք պետք է անեն: Մենք նաև պարտություններ ենք կրելու, քանի որ դա անխուսափելի է ֆուտբոլում: Ես ուրախ եմ իմ խաղացողների համար, քանի որ նրանք ճիշտ են արձագանքում քննադատությանը»,- Զիդանի խոսքն է մեջբերում Marca-ն:

Զիդանը նաև խոսել է Էդեր Ազարի մասին՝ ասելով, որ իր կարծիքով՝ սա այն խաղը չէր, որտեղ պետք էր որ բելգիացին խաղա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում