Ռոդրիգոն գրառում է կատարել վնասվածքից հետո

Ռոդրիգոն գրառում է կատարել վնասվածքից հետո

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am«Ռեալի» վինգեր Ռոդրիգոն «Գրանադայի» դեմ խաղում (2-0) ազդրի վնասվածք էր ստացել ու փոխարինվել առաջին կեսի վերջնամասում:

Բրազիլացի ֆուտբոլիստը գրառում է կատարել Twitter-ում հանդիպումից հետո.

«Լացը կարող է շարունակվել ողջ գիշեր, բայց առավոտյան ուրախություն է լինում: Կենտրոնանում եմ իմ ապաքինման վրա: Ես շուտով կվերադառնամ: Շնորհակալ եմ ձեր մաղթանքների համար»,-գրել է Ռոդրիգոն:

Ռոդրիգոն կարող է բաց թողնել մոտ 3 շաբաթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում