Օբամեյանգը վերսկսել է մարզումները

Օբամեյանգը վերսկսել է մարզումները

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով վնասվածքի պատճառով մի քանի հանդիպում էր բաց թողել, վերսկասել է մարզումները, տեղեկացնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ 31-ամյա հարձակվողն արդեն վերսկսել է մարզումները և կարող է մասնակցել վաղը կայանալիք «Չելսիի» դեմ հանդիպմանը:

Հայտնի է, որ հանդիպումը վստահաբար բաց կթողնի թիմի կիսապաշտպան Տոմաս Պարտին:

Հավելենք, որ «Չելսիի» կազմում առաջիկա հանդիպումը բաց թողնելու վտանգի առջև են ՝ Ռիս Ջեյմսը և Բեն Չիլուելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում