Այս մրցանակը ազգային թիմում ու ակումբում իմ բոլոր թիմակիցների վաստակն է․ Մխիթարյան

Այս մրցանակը ազգային թիմում ու ակումբում իմ բոլոր թիմակիցների վաստակն է․ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.amՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 10-րդ անգամ ստացավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ Հայ կիսապաշտպանն անդրադարձել է հերթական անգամ իր երկրի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալուն։

«Հայաստանի տարվա խաղացող 10-րդ անգամ։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իմ կողքին են։ Այս մրցանակը ստանալը ազգային թիմում ու ակումբում իմ բոլոր թիմակիցների վաստակն է։ Մենք խաղում ենք որպես մեկը»,- գրել է Մխիթարյանը։

Մեկնաբանություններում Մխիթարյանին շնորհավորել է նաև «Ռոման»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում