Չելսին ԱՊԼ-ի լավագույն ակումբն է. Արտետա

Չելսին ԱՊԼ-ի լավագույն ակումբն է. Արտետա

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է ԱՊԼ-ի 15-րդ տուրի «Չելսիի» դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:

«Նրանք հրաշալի թիմ ունեն. ֆրենկը կարողացել է մարտունակ ուժ ստեղծել, որն իմ կարծիքով լավագույնն է ԱՊԼ-ում:

Մենք էլ ամեն շաբաթ փորձում ենք լավացնել մեր արդյունքները, սակայն, ինչ-որ բան դեռ չի ստացվում»,-ասել է Արտետան:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «Արսենալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ այս թիմերի միջև հանդիպումը կկայանա այսօր՝ 21:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում