Չելսին պայմանագիր է առաջարկում Դոնարումային

Չելսին պայմանագիր է առաջարկում Դոնարումային

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում։ Այս մասին հաղորդում է football.london-ը։

Հաղորդվում է, որ «Չելսին» սկսել է բանակցություններ վարել դարպասապահի հետ։ Խաղացողի գործող պայմանագիրը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021-ի ամառ։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Միլանը» բանակցություններ է վարում Ջիջիի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում