Ուրարտու 2-ն ընկերական խաղեր կանցկացնի

Ուրարտու 2-ն ընկերական խաղեր կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.amՀունվարի 10-ին ամանորյա արձակուրդից հետո վերադարձել և ամբողջական կազմով տարվա առաջին մարզումն է անցկացրել «Ուրարտու-2»-ը։ Թիմից մի շարք ֆուտբոլիստներ մարզվում են գլխավոր թիմի հետ, փոխարենը «Ուրարտու-2»-ին միացել են ֆուտբոլիստներ ակադեմիայի ավագ տարիքի թիմերից։

Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ, արդեն ստուգողական երկու հանդիպման պայմանավորվածություն կա։ Հունվարի 21-ին «Ուրարտու-2»-ն ուժերը կչափի «Արարատ-2»-ի հետ, իսկ հունվարի 28-ին` Երևանի «Փյունիկի» հետ։

Ստուգողական հանդիպումների ժամերի ու վայրերի մասին կտեղեկացնենք առաջիկայում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում