Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի հանդիպումն ընդհատվել է ծեծկռտուքի պատճառով (տեսանյութ)

Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի հանդիպումն ընդհատվել է ծեծկռտուքի պատճառով (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: Հունվարի 10-ին տեղի ունեցած Ա լիգայի «Վահագնի Սիթի» – «Մեդ Ֆոքսիս» խաղը ընդհատվել է առաջին քառորդի 7-րդ րոպեին, երբ երկու թիմերի խաղացողների մասնակցությամբ սկսվել է ծեծկռտուք:

«Առաջիկայում Ա լիգան եւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մանրակրկիտ կուսումնասիրեն առկա տեսանյութերը եւ որոշում կկայացնեն թիմերի եւ խաղացողների պատժամիջոցների վերաբերյալ: Խաղը կշարունակվի կասեցման պահից: Առաջիկայում կլինի նաև հանդիպման անցկացման օրվա վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն»,-ասված է Ա Լիգայի ֆեյսբուքյան էջի հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում