Ձյուդոիստներն օլիմպիական վարկանիշային մրցաշարի կմասնակցեն Թել-Ավիվում

Ձյուդոիստներն օլիմպիական վարկանիշային մրցաշարի կմասնակցեն Թել-Ավիվում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.amՀայաստանի առաջատար ձյուդոիստները հունվարի 15-ից 14-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Թիմի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը տեղեկացրել է, որ հավաքին 16 մարզիկ կմասնակցի: Շեշտը դրվելու է տղաների ընդհանուր ֆիզպատրաստականության որակների բարելավմանը։ Նոսր թթվածնային օդի պայմաններում հեշտ չեն լինելու մարզումները։ Դրանք օգտակար կլինեն հետագայում, երբ մարզական միջոցառումները կշարունակվեն համեմատաբար ցածրադիր գոտիներում։

Նպատակ կա տեխնիկատակտիկական հատկանիշները հնարավորինս բարձրացնել նախատեսված երկրորդ հավաքի ընթացքում։

Ձյուդոիստները նախապատրաստվում են Իսրայելի Թել-Ավիվ քաղաքում փետրվարի 18-ին մեկնարկելիք միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում