Էտո’Օ-ն ընտրություն է կատարել Մոուրինյոյի ու Գվարդիոլայի միջև

Էտո’Օ-ն ընտրություն է կատարել Մոուրինյոյի ու Գվարդիոլայի միջև

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: «Ինտերի» ու «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն համեմատել է մարզիչներ Պեպ Գվարդիոլային ու Ժոզե Մոուրինյոյին, որոնց հետ աշխատել է կատալոնական և միլանյան թիմերում։

«Չեմ կարծում, որ պետք է ասել, թե ով է նրանցից լավագույնը։ Դա ոճի հարց է։ Նրանցից յուրաքանչյուրը իր ոճն ունի, ես նախընտրում եմ Մոուրինյոյինը։

Ինձ ավելի շատ դուր է գալիս Ժոզե Մոուրինյոյի ոճը, բայց Պեպը թոփ-մարզիչ է, այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ կարելի է միանշանակ ընտրություն կատարել։

Բայց ես կարող եմ ասել, որ չկա այլ մարզիչ, ով կարող է խաղացողներին այնպես մոտիվացնել, ինչպես Մոուրինյոն։ Հիմա բազմաթիվ այլ մարզիչներ կան իրենց ոճերով, բայց եթե խոսում ենք մոտիվացիայի ու իր խաղացողներից ամենաշատը ստանալու մասին, ապա այդտեղ ես ընտրում եմ Մոուրինյոյին։

Ինձ համար Ժոզեի հետ թրեփլը հատուկ էր»,- Էտո’Օ-ի խոսքն է մեջբերում Sport Bible-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում