Պաբլո Մաչինը հեռացվել է Ալավեսի գլխավոր մարզչի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: «Ալավեսը» հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Պաբլո Մաչինին։ Այս մասին հայտնում է ակումբի Twitter-ի էջը։
Պաբլո Մաչինը 2020 թվականից է գլխավորում «Ալավեսը»։ Լա լիգայի 18 տուրերից հետո «Ալավեսը» 18 միավոր ունի ու 16-րդն է մրցաշարային աղյուսակում։