Ռեալը դադարեցրել է Կամավիգային ձեռք բերելու գործընթացը․ հայտնի է պատճառը

Ռեալը դադարեցրել է Կամավիգային ձեռք բերելու գործընթացը․ հայտնի է պատճառը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am«Ռեալը» որոշել է դադարեցնել «Ռեննի» կիսապաշտպան Էդուարդո Կամավիգայի ձեռքբերման գործընթացը, հաղորդում է AS-ը։

Մադրիդյան թիմի ու ֆրանսիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների միջև երկխոսությունը սկսվել էր մեկ ամիս առաջ, սակայն հիմա դադարեցվել է առնվազն մինչև ապրիլ։

«Ռեալը» մտադիր է տեսնել, թե ինչպես է ծավալվում կորոնավիրուսի պանդեմիայի իրավիճակն ու ինչքան հեռու է թիմը գնալու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, որը ուղիղ ազդեցություն կունենա ակումբի բյուջեի վրա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կամավիգայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բավարիան»։

Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա Կամավիգան 17 հանդիպման է մասնակցել Լիգա 1-ում ու դարձել 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում