Անգլիական գրանդը դիտարկում է Նագելսմանին՝ որպես գլխավոր մարզչի թեկնածու

Անգլիական գրանդը դիտարկում է Նագելսմանին՝ որպես գլխավոր մարզչի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը «Չելսիի» գլխավոր մարզչի թեկնածուների շորթ-լիստում է հայտնվել, հաղորդում է Bild-ը։

Լոնդոնյան թիմը հնարավոր է հեռացնի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին։ «Արսենալի» ու «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերում պարտությունները ու «Ասթոն Վիլայի» դեմ ոչ-ոքին բազում հարցեր են առաջացրել Լեմպարդի ապագայի վերաբերյալ։

Նագելսմանից բացի «Չելսին» Լեմպարդի հեռացման դեպքում դիտարկում է նաև Թոմաս Տուխելի, Մասիմիլիանո Ալեգրիի, Բրենդան Ռոջերսի և Ռալֆ Հասենհալթի թեկնածությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում