Օբամեյանգ. Այս մրցաշրջանում ես չեմ ցուցադրում իմ լավագույն խաղը, բայց դա կարելի է շտկել

Օբամեյանգ. Այս մրցաշրջանում ես չեմ ցուցադրում իմ լավագույն խաղը, բայց դա կարելի է շտկել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am«Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում նա չի ցուցադրում իր լավագույն խաղը:

«Մրցաշրջանի մեկնարկից ես շատ էի պայքարում, բայց կարծում եմ, որ դա ֆուտբոլի մի մասն է: Մենք շատ բան ենք տվել անցած մրցաշրջանի վերջում, որպեսզի հաղթեինք Անգլիայի գավաթն ու նվաճեինք Եվրոպա լիգայի ուղեգիր: Դա իսկապես կարևոր էր ակումբի համար:

Երբեմն քո մոտ լինում են վերելքներ ու վայրէջքներ, ու դու պետք է դրան դիմակայես լավագույն ձևով: Ես փորձում եմ իմ ուժերի ողջ չափով ու մինչև հիմա ես ցույց չեմ տվել իմ լավագույն խաղը:

Ես վստահ եմ, որ դա կարելի է շտկել»,- Օբամեյանգի խոսքն է մեջբերում Goal-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում