Ռեալ Սոսյեդադի հարձակվող. Աբսուրդ է ասելը, թե Մեսսիի հետ ամեն ինչ վերջացած է

Ռեալ Սոսյեդադի հարձակվող. Աբսուրդ է ասելը, թե Մեսսիի հետ ամեն ինչ վերջացած է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am«Ես միշտ Մեսսիին տեսել եմ հեռուստացույցով, իսկ հիմա հնարավորություն ունեմ նրա հետ խաղալու Սուպերգավաթում: Սա օրհնություն է: Մենք այս իրավունքը ստացել ենք մեր համառության շնորհիվ և մտադիր ենք հաճույք ստանալ խաղից: Իհարկե, մենք միշտ տրամադրված ենք հաղթանակի, բայց մեզ հիանալի թիմ է դիմակայելու:

Աբսուրդային է ասել, որ Մեսսիի հետ ամեն ինչ վերջացած է: Նա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է և կարող է ցանկացած պահի վճռել խաղի ելքը: Պետք է հուսանք, որ մեր դեմ խաղում դա տեղի չի ունենա: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հիանալի ֆուտբոլ ցուցադրենք ու դուրս գանք եզրափակիչ»,- հարձկվողի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում