Բարսելոնայի նախկին նախագահ. Մենք հրաժարվել ենք Ռոնալդուից և ես չեմ փոշմանում

Բարսելոնայի նախկին նախագահ. Մենք հրաժարվել ենք Ռոնալդուից և ես չեմ փոշմանում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: «Բարսելոնայի» նախկին նախագահ, իսկ հիմա նախագահի թեկնածու Ժոան Լապորտան խոսել է 2003 թվականին պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ կատալոնական ակումբ չկայացած տեղափոխության մասին.

«Մեզ մեկ քայլ էր բաժանում Ռոնալդինյոյին և Մարկեսին ձեռք բերելուց: Ռաֆայի մարդիկ մեզ առաջարկեցին Կրիշտիանու Ռոնալդուին, որն այդ ժամանակ հանդես էր գալիս «Սպորտինգում»: Գործակալներից մեկն ասաց, որ նրանք ունեն մի ֆուտբոլիստ, որին վաճառել են «Մանչեսթեր Յունայթեդին» 19 մլն եվրոյի դիմաց, բայց նրան դեռ կարող են վաճառել մեզ 17 մլն-ի դիմաց: Բայց մենք այդ ժամանակ արդեն գումարներ էինք ծախսել Ռոնալդինյոյի համար:

Կրիշտիանուն ավելի շատ եզրում էր խաղում, քան կենտրոնում: Մենք կարծեցինք, որ փակել ենք անհրաժեշտ դիրքերը, և հրաժարվեցինք նրանից: Եվ ես չեմ փոշմանում դրա համար»,– Լապորտայի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Հիշեցնենք՝ Ռոնալդուն «Սպորտինգից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ դրանից հետո «Ռեալ», իսկ արդեն 2018-ին՝ «Յուվենտուս»: 35-ամյա պորտուգալացին 2008 թվականից սկսած 5 «Ոսկե Գնդակ» է ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում