Իրանցի կարատեիստն իր ոսկե մեդալը նվիրել է Արցախում զոհված Արթուր Սուքիասյանի ընտանիքին

Իրանցի կարատեիստն իր ոսկե մեդալը նվիրել է Արցախում զոհված Արթուր Սուքիասյանի ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook2017 թվականի հոկտեմբեր ամսին Հայաստանում անցկացված Կյոկուշին կարատեի Հայաստանի 12-րդ բաց առաջնությանը ոսկե մեդալ նվաճած իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը որոշել է իր ոսկե մեդալը, որպես հարգանքի տուրք, նվիրել 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայազգի մարզիկ Արթուր Սուքիասյանի ընտանիքին։ Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:

Նշենք, որ, Արթուր Սուքիասյանը և Ահմադ Բաղերիփուրը միասին հանդես են եկել մի շարք առաջնություններում և ունեցել բարեկամական հարաբերություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում