Մխիթարյան. Ռոման պատրաստ է Լացիոյի դեմ պայքարին

Մխիթարյան. Ռոման պատրաստ է Լացիոյի դեմ պայքարին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am«Ռոմայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է հռոմեական դերբիի մասին: Ուրբաթ օրը «գայլերը» խաղում են «Լացիոյի» դեմ:

«Գիտե՞մ արդյոք այդ դիմակայության պատմությունը: Չեմ սիրում հին խաղեր նայել, բայց լսել եմ, որ թիմակիցներս խոսել են այդ խաղի մասին: Շատ բառեր պետք չեն, որ խաղացողին բացատրեն այդ խաղի նշանակությունը: Պատրաստ ենք պայքարին»,-Մխիթարյանի խոսքերն է փոխանցում thelaziali-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում