Ինտերի պաշտպանը մոտ է Լա լիգա տեղափոխվելուն

Ինտերի պաշտպանը մոտ է Լա լիգա տեղափոխվելուն

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.amՄիլանի «Ինտերի» բրազիլացի պաշտպան Դալբերտը կարիերան կարող է շարունակել «Վայլադոլիդում», տեղեկացնում է Sport.es-ը:

27-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Ռեննում», սակայն, միլանյան ակումբը նրան վաղաժամ հետ է կանչում և պատրաստվում է վաճառել իսպանական ակումբին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում դալբերտը մասնակցել է 5 հանդիպման:

Հավելենք, որ «Ինտերի» հետ նրա պայմանագիրն ավարտվելու է 2021 թվականի հունիսի 30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում