ՄՅՈՒ-ի պաշտպանը՝ Բարսելոնայի դիտակետում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգո Դալոտին: Այս մասին հաղորդում է mirror.co.uk-ը:
Ֆուտբոլիստը ներկայում վարձավճարով հանդես է գալիս «Միլանում»: Կատալոնացիները պատրաստ են 21-ամյա խաղացողի համար վճարել 12 միլիոն եվրո:
«Միլանը» չի պատրաստվում ձեռք բերել պորտուգալացու տրանսֆերային իրավունքները: