Ա սերիա․ Ինտերը վստահ հաղթանակ տարավ Յուվենտուսի նկատմամբ (տեսանյութ)

Ա սերիա․ Ինտերը վստահ հաղթանակ տարավ Յուվենտուսի նկատմամբ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.amԱ սերիայի 18-րդ տուրի շրջանակում «Ինտերը» հյուրընկալել էր «Յուվենտուսին»։

Անտոնիո Կոնտեի սաները վստահ հաղթանակ տարան Իտալիայի գործող չեմպիոնների նկատմամբ 2-0 հաշվով։ Խաղակեսերից յուրաքանչյուրում «ներաձուրիները» մեկական գնդակ խփեցին։ Աչքի ընկան Արտուրո Վիդալն ու Նիկոլո Բարելան։

Այս հաղթաանակից հետո «Ինտերը» միավորների քանակը հասցնում է 40-ի ու հավասարվում է առաջատար «Միլանին։ «Ռոսոներիները» մեկ հանդիպում պակաս են անցկացրել։ «Յուվենտուսը» 33 միավորով 5-րդն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում