Հայտնի է՝ երբ կորոշվի Մեսսիի որակազրկման ժամկետը

Հայտնի է՝ երբ կորոշվի Մեսսիի որակազրկման ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.amՀայտնի է դարձել, երբ կորոշվի «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի որակազրկման ժամկետը:

RAC1-ը հաղորդում է, որ Մրցումների անցկացման բաժինը որոշում կկայացնի երեքշաբթի օրը՝ հունվարի 19-ին:

Եթե կոմիտեն արգենտինացու՝ «Աթլետիկի» հարձակվողի գլխին հարվածելը ագրեսիվ որակի, ապա «Բարսայի» խաղացողի նվազագույն որակազրկումը կկազմի 4 խաղ, իսկ առավելագույնը՝ 12:

Սուպերգավաթային խաղի հետ կապված պատիժը տարածվում է Իսպանիայի ազգային բոլոր մրցաշարերի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում