Մեսսին որակազրկվել է երկու խաղով

Մեսսին որակազրկվել է երկու խաղով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.amԿատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին որակազրկվել է երկու խաղով՝ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում հեռացման համար, հայտնում է Marca- ն:

Արգենտինացին բաց կթողնի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչը «Կորնելիի» հետ և Լա Լիգայի 20-րդ տուրի «Էլչեի» հետ հանդիպումը: Նրա վերադարձը տեղի կունենա հունվարի 31-ին «Աթլետիկի» դեմ խաղում:

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչի 121-րդ րոպեին Մեսսին հեռացվեց խաղադաշտից: Լեոն հանդիպման ընթացքում հարվածել էր «Աթլետիկի» ֆուտբոլիստ Ասյեր Վիլիալիբրին, իսկ մրցավարը նրան ցույց էր տվել ուղիղ կարմիր քարտ:

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնան» պարտվեց 2:3 հաշվով ՝ թույլ տալով մրցակցին 90-րդ րոպեին հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում