Ռաուլը վարակվել է կորոնավիրուսով․ նա բաց կթողնի Կաստիլիայի առաջիկա խաղը

Ռաուլը վարակվել է կորոնավիրուսով․ նա բաց կթողնի Կաստիլիայի առաջիկա խաղը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: «Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Ռաուլը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է AS-ը։

Իսպանացի մասնագետի թեստի պատասխանը դրական է եղել։ Նա չի ղեկավարի իր թիմի գործողությունները առաջիկա տուրում «Խետաֆե Բ»-ի հետ հանդիպման ժամանակ։

Սպասվում է, որ Ռաուլը աշխատանքի կվերադառնա հունվարի 31-ին։ Սակայն ամեն ինչ կախված է լինելու թեստի պատասխանից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում