Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է

Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Սպեցիա»-ի դեմ խաղի «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայրաքաղաքային թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի ընտրած 23 ֆուտբոլիստների շարքում է նաև Մխիթարյանը: Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոմա»-ն կմրցի «Սպեցիա»-ի հետ: Հանդիպումը կկայանա հունվարի 19-ին` կեսգիշերն անց:

Հանդիպումը բաց կթողնեն դարպասապահ Անտոնի Միրանտեն, պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին և կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում